ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը
15.05.2020 | 01:17
Այ­սօր, հիմ­նա­հա­տակ ա­վեր­վե­լուց և դա­րեր շա­րու­նակ հո­ղի հաստ շեր­տով ծածկ­ված մնա­լուց հե­տո Զվարթ­նո­ցի վե­հա­շուք տա­ճա­րի քան­դա­կա­զարդ սյու­նե­րի պա­տա­ռիկ­նե­րին նա­յե­լիս ա­կա­մա ապ­շում ես մարդ­կա­յին ստեղ­ծա­գործ մտ­քի կա­տա­րե­լու­թյու­նից և հաս­կա­նում, թե ին­չու պատ­միչ­նե­րը հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան և ոչ մի հու­շար­ձան չեն պատ­կե­րում այն­պի­սի հիաց­մուն­քով, ինչ­պես Զվարթ­նո­ցը։ Բա­վա­կան է ըն­թեր­ցել Սե­բեո­սի և մյուս հայ պատ­միչ­նե­րի խան­դա­վառ նկա­րագ­րու­թյուն­նե­րը, հա­մոզ­վե­լու հա­մար, որ այն ի­րոք ե­ղել է իր ժա­մա­նա­կի լա­վա­գույն կա­ռույ­ցը թե՛ ճար­տա­րա­պե­տա­կան հո­րին­ված­քի, թե՛ կոն­ստ­րուկ­տիվ լու­ծում­նե­րի, թե՛ դե­կո­րա­տիվ հար­դար­ման և թե՛ խոր­հր­դա­բա­նա­կան ի­մաս­տա­վոր­ման ա­ռու­մով։ Այն նաև հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան այն ե­զա­կի հու­շար­ձան­նե­րից է, ո­րոնց մա­սին հի­շա­տա­կել են ինչ­պես նրա կա­ռուց­մա­նը ժա­մա­նա­կա­կից, այն­պես էլ հե­տա­գա դա­րե­րի գրե­թե բո­լոր հայ պատ­միչ­նե­րը՝ Սե­բեոսը (6-7-րդ դդ), Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցին (7-րդ դ.), Ղևոն­դը (8-րդ դդ.), Հովհ. Դրաս­խա­նա­կերտ­ցին (9-10-րդ դդ.), Թով­մա Արծ­րու­նին (10-րդ դ.), Ստե­փա­նոս Տա­րո­նե­ցին (Ա­սո­ղիկ, 10-11-րդ դ.), Սա­մուել Ա­նե­ցին (12-րդ դ.), Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցին (13-րդ դ.), Վար­դան Բարձ­րա­բերդ­ցին (13-րդ դ.), Մխի­թար Այ­րի­վա­նե­ցին (13-րդ դ): Եվ չնա­յած պատ­միչ­նե­րի այս աստ­ղա­բույ­լին՝ կարևո­րա­գույն շատ հար­ցեր, այ­նուա­մե­նայ­նիվ, ան­պա­տաս­խան են մնա­ցել։ Մաս­նա­վո­րա­պես՝ ե՞րբ է սկս­վել և ա­վարտ­վել տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյու­նը, ո՞վ է ե­ղել ճար­տա­րա­պե­տը, ինչ­պե՞ս է այն քանդ­վել և այլն։ Մի բան միայն հս­տակ է.. բո­լոր պատ­միչ­նե­րը միա­բե­րան վկա­յում են, որ այն կա­ռու­ցել է Ներ­սես Գ Տա­յե­ցի կա­թո­ղի­կո­սը և կա­ռու­ցել է հայ ժո­ղովր­դի հա­մար պատ­մա­կան ծանր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ եր­կի­րը ստիպ­ված էր եր­կա­րատև և դժ­վա­րին պայ­քար մղել մի կող­մից բյու­զան­դա­կան, մյուս կող­մից ա­րա­բա­կան նվա­ճող­նե­րի դեմ:
Այս­պես, VII դա­րի ա­ռա­ջին տաս­նա­մյակ­նե­րին հա­րա­վի ա­նա­պատ­նե­րից բարձ­րա­ցող ա­րա­բա­կան զո­րա­բա­նակ­նե­րը, ներ­խու­ժե­լով Պարս­կաս­տան, կոր­ծա­նում են եր­բեմ­նի հզոր Սա­սա­նյան կայս­րու­թյու­նը, բյու­զան­դա­կան զոր­քե­րը դուրս են մղում հա­րավ-արևե­լյան նա­հանգ­նե­րից և, հաս­նե­լով Հա­յաս­տան, 640 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ին գրո­հով գրա­վում են Դվի­նը։ Ա­րա­բա­կան ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ ա­վեր­վում է եր­կի­րը, տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ գե­րի է տար­վում։ Այդ օ­րե­րին մա­հա­նում է նաև կա­թո­ղի­կոս Եզ­րը, և երկ­րի կա­ռա­վար­ման ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է սպա­րա­պետ Թեո­դո­րոս Ռշ­տու­նու ու­սե­րին, որն ա­մեն ինչ ա­նում է՝ պաշտ­պա­նե­լու եր­կի­րը։ Ա­հա այս պայ­ման­նե­րում Թեո­դո­րոս Ռշ­տու­նու ա­ռա­ջար­կով կա­թո­ղի­կոս է ըն­տր­վում Հա­յաս­տա­նի հյու­սիս-արևմտյան նա­հանգ­նե­րից մե­կի՝ Տայ­քի ե­պիս­կո­պոս Ներ­սե­սը (641-661 թթ.)։ Այս ընտ­րու­թյու­նը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր. ինչ­պես Ռշ­տու­նին, այն­պես էլ հայ նա­խա­րար­նե­րը և բարձ­րաս­տի­ճան հոգևո­րա­կան­նե­րը պետք է որ լավ ճա­նա­չեին Ներ­սե­սին, որ քա­ղա­քա­կան այդ խիստ ծանր պայ­ման­նե­րում կա­թո­ղի­կո­սի այն­քան պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նի հա­մար ա­ռա­ջադ­րեին նրա թեկ­նա­ծու­թյու­նը։ Իսկ ո՞վ էր նա...
Ըստ Սե­բեո­սի՝ Ներ­սե­սը Հա­յաս­տա­նի Տայք գա­վա­ռի Իշ­խան գյու­ղից էր։ Պատ­մագ­րու­թյան մեջ ցե­ղա­կան ծա­գումն ան­հայտ է, բայց պարզ է, որ սե­րել է ազն­վա­կան տոհ­մից. թերևս իր ազն­վա­կան ծագ­ման պատ­ճա­ռով է, որ դեռ ման­կուց ապ­րել է Բյու­զան­դիա­յում, այն­տեղ կր­թու­թյուն ստա­ցել, ա­պա, որ­պես զո­րա­վար, ծա­ռա­յել բյու­զան­դա­կան բա­նա­կում, շր­ջել աշ­խար­հով մեկ, հմ­տա­ցել պատ­մու­թյան, ար­վես­տի, աստ­վա­ծա­բա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյան բնա­գա­վառ­նե­րում և այն­քան մեծ հա­մակ­րան­քի ար­ժա­նա­ցել կայ­սե­րա­կան տա­նը, որ, ըստ պատ­մա­գիր Կա­ղան­կատ­վա­ցու, դար­ձել է Կոս­տան­դին կայ­սեր հայ­րա­գի­րը (հո­գե­հայր), իսկ երբ Հա­յաս­տան է վե­րա­դար­ձել, ձեռ­նադր­վել է ե­պիս­կո­պոս և ղե­կա­վա­րել Տայ­քի հոգևոր հա­մայն­քը: Ի դեպ, բնիկ տա­յե­ցի լի­նե­լը մեծ հա­վա­նա­կա­նու­թյուն է ըն­ծա­յում, որ նա սե­րել է Մա­մի­կո­նյան տոհ­մից։
Պետք է նշել, որ Ներ­սե­սի ան­ձի վե­րա­բե­րյալ կար­ծիք­նե­րը շատ հա­կա­սա­կան են. ո­մանք նրան մե­ղադ­րում են քաղ­կե­դո­նա­կա­նու­թյուն ըն­դու­նե­լու մեջ՝ դի­տե­լով որ­պես Բյու­զան­դա­կան կայս­րու­թյան դրա­ծո, և դա­տա­պար­տում, մյուս­ներն էլ նրա «դա­վա­նա­փո­խու­թյան» դր­դա­պատ­ճառ­նե­րը փոր­ձում են բա­ցատ­րել նրա մեծ հայ­րե­նա­սի­րու­թյամբ։ Օ­րի­նակ՝ հայ մե­ծա­նուն ճար­տա­րա­պետ Թո­րոս Թո­րա­մա­նյանն այդ մա­սին գրում է. «Մի հու­նա­ծես հա­ղոր­դու­թյուն առ­նե­լով՝ այդ պա­հին փր­կեց բո­վան­դակ հայ ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը և ա­զա­տեց սրա­կո­տոր լի­նե­լուց՝ ար­տա­կարգ կա­տա­ղու­թյամբ և վրեժխ­նդ­րու­թյամբ լց­ված, մեծ բա­նա­կով Հա­յաս­տան ե­կող կայ­սեր ձեռ­քից»։ Բայց ժա­մա­նա­կա­կից­նե­րը և հե­տա­գա պատ­միչ­ներն ու պատ­մա­բան­նե­րը ինչ­պես էլ ո­րա­կեն նրա ա­րարք­նե­րը, նրա կյան­քի և գոր­ծու­նեու­թյան ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ նա գոր­ծու­նյա, լայ­նա­խոհ, զին­վո­րա­կան և քա­ղա­քա­կան բարձ­րա­գույն կր­թու­թյամբ, արևմտյան գե­րա­գույն կա­տա­րե­լու­թյան հա­սած գե­ղար­վես­տի հետ եր­կար տա­րի­նե­րի շփ­մամբ նր­բա­ցած ճա­շակ ու­նե­ցող և ու­ժեղ կամ­քի տեր անձ­նա­վո­րու­թյուն է ե­ղել, որն իր ողջ կյան­քը նվի­րա­բե­րել է Հա­յոց ե­կե­ղե­ցուն և հայ­րե­նի­քին՝ հայ ժո­ղովր­դին ժա­ռան­գու­թյուն թող­նե­լով ճար­տա­րա­պե­տա­կան հո­յա­կերտ կո­թող­ներ։
Ա­րա­բա­կան ար­շա­վան­քի պատ­ճա­ռով Դվի­նը, այդ թվում նաև կա­թո­ղի­կո­սա­րա­նը, ա­վեր­վել՝ քանդ­վել կամ այր­վել էր։ Եվ չնա­յած ժա­մա­նա­կի անն­պաստ պայ­ման­նե­րին՝ հար­կա­վոր էր նոր կա­թո­ղի­կո­սա­րան կա­ռու­ցել։ ՈՒս­տի երբ եր­կի­րը փոք­րի­շա­տե խա­ղաղ­վում է, և թվում է՝ վե­րա­ցել է ա­րա­բա­կան ար­շա­վանք­նե­րի վտան­գը, Ներ­սե­սը ձեռ­նար­կում է Զվարթ­նո­ցի հս­կա­յա­ծա­վալ շի­նա­րա­րու­թյու­նը։ Ի դեպ, Ներ­սե­սը ծրագ­րել էր ոչ միայն ե­կե­ղե­ցի և կա­թո­ղի­կո­սա­րան կա­ռու­ցել, այլև հո­յա­կապ տա­ճա­րի և կա­թո­ղի­կո­սա­կան տան շուր­ջը մի նոր քա­ղաք հիմ­նել՝ Դվի­նից, Վա­ղար­շա­պա­տից և այլ վայ­րե­րից իր շուր­ջը հա­վա­քե­լով բնակ­չու­թյան ըն­տիր դա­սա­կարգ։ Ա­հա թե ին­չու է նա ո­րո­շում կա­թո­ղի­կո­սա­րա­նը Դվի­նից տե­ղա­փո­խել Վա­ղար­շա­պա­տի ա­ռա­պա­րը (քար­քա­րոտ տեղ, ուր ա­զատ և ըն­դար­ձակ հող կար) և իր նա­խընտ­րու­թյամբ գծագ­րել իր Նոր քա­ղա­քի հա­տա­կա­գի­ծը։
Ըստ Դրաս­խա­նա­կերտ­ցու հի­շա­տա­կու­թյան՝ Ներ­սե­սը բարձր և ա­մուր պա­րիսպ­նե­րով շր­ջա­պա­տել է հայ­րա­պե­տա­նո­ցը, բնա­կա­վայր է հիմ­նել, ջուր է բե­րել Քա­սաղ գե­տից և Զվարթ­նո­ցի տա­ճա­րի հարևա­նու­թյամբ պա­լա­տա­կան հա­մա­լի­րի կա­ռու­ցու­մից հե­տո խա­ղո­ղի այ­գի տն­կել։ Այս մա­սին Սե­բեո­սը նույն­պես գրում է. «Այն ժա­մա­նակ հա­յոց Ներ­սես կա­թո­ղի­կո­սը ո­րո­շեց իր հա­մար նս­տա­վայր շի­նել այն սուրբ ե­կե­ղե­ցի­նե­րի մոտ, որ Վա­ղար­շա­պատ քա­ղա­քում էին, այն ճա­նա­պար­հի վրա, որ­տեղ ա­սում են՝ 301 թ. մեծն Տր­դատ Գ թա­գա­վո­րը դի­մա­վո­րել է Խոր վի­րա­պից դուրս ե­կած սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չին։ Շի­նեց այն­տեղ մի ե­կե­ղե­ցի հա­նուն երկ­նա­յին Զվար­թուն­նե­րի (երկ­նա­յին հրեշ­տակ­նե­րի դաս՝ հա­մա­ձայն Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցու, և խոր­հր­դան­շում է Երկ­նա­յին Ե­րու­սա­ղեմ՝ հա­մա­ձայն Կո­մի­տաս կա­թո­ղի­կո­սի մեկ­նա­բա­նու­թյան) երկ­նա­յին զոր­քե­րի բազ­մու­թյան, ո­րոնք ե­րա­զում երևա­ցել էին սուրբ Գրի­գո­րին։ Կա­ռու­ցեց այդ ե­կե­ղե­ցին բարձ­րա­շեն, զար­մա­նա­լիո­րեն չք­նաղ, աստ­վա­ծա­յին պատ­վին ար­ժա­նի։ Աղ­բյուր բե­րեց, ջուր անց­կաց­րեց և ողջ քար­քա­րոտ վայ­րե­րը մշա­կեց, տն­կեց այ­գի­ներ ու ծա­ռաս­տան­ներ և նս­տա­վայ­րը շր­ջա­պա­տեց գե­ղեց­կա­շար բարձր պարս­պով՝ ի փառս Աստ­ծու»։
Եվ ի­րոք, Զվարթ­նո­ցի շր­ջա­կայ­քում և ան­գամ նրա­նից բա­վա­կան հե­ռու պա­տա­հա­կան հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ հատ­նա­բեր­վել են բնա­կե­լի տնե­րի, ինչ­պես նաև պա­րիսպ­նե­րի և ա­ռան­ձին կա­ռուց­վածք­նե­րի մնա­ցորդ­ներ, ո­րոնք հաս­տատ­վել են 1931 թ. ձեռ­նար­կած պե­ղում­նե­րի ժա­մա­նակ։ Այդ պե­ղում­նե­րի ար­դյուն­քում պարզ­վել է, որ Զվարթ­նո­ցի պա­րիսպն աշ­տա­րակ­ներ չի ու­նե­ցել։ Տա­ճա­րի հա­րավ-արևե­լյան կող­մում, մոտ կես կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, պա­րիսպն ու­նե­ցել է 4 մետր բաց­ված­քով մի մուտք՝ դե­պի ե­կե­ղե­ցին տա­նող ճա­նա­պար­հով։ Այդ ճա­նա­պար­հի կող­քե­րին ի հայտ են ե­կել ա­վե­լի նեղ կա­վա­կերտ պա­րիսպ­ներ, ո­րոնք ընդ­հա­նուր պարս­պի ներ­սում գտն­վող շեն­քե­րը բա­ժա­նել են թա­ղե­րի և վանք տա­նող ճա­նա­պարհն ան­ջա­տել բնա­կե­լի տնե­րից։
Ի դեպ տա­ճա­րը «Զվարթ­նոց» ան­վա­նել է միայն Սե­բեո­սը։ Մյուս բո­լոր պատ­միչ­նե­րի եր­կե­րում այն հայտ­նի է Վա­ղար­շա­պա­տի ս. Գրի­գոր ե­կե­ղե­ցի ան­վամբ՝ պայ­մա­նա­վոր­ված Գրի­գոր Լու­սա­վոր­չի մա­սունք­նե­րը Զվարթ­նոց բե­րե­լու և գմ­բե­թա­կիր չորս մույ­թե­րի տակ թա­ղե­լու պատ­մու­թյան հետ (ա­սում են՝ մա­սունք­նե­րը Զվարթ­նոց է տե­ղա­փո­խել իշ­խան Գրի­գոր Մա­մի­կո­նյա­նը)։ Ճար­տա­րա­պետ Կա­րո Ղա­ֆա­դա­րյա­նը կար­ծում է, որ այն մտա­ցա­ծին պատ­մու­թյուն է՝ տա­ճա­րի հե­ղի­նա­կու­թյունն ա­վե­լի բարձ­րաց­նե­լու և նրան ա­ռա­վել զո­րու­թյուն վե­րագ­րե­լու նպա­տա­կով, քա­նի որ այդ մա­սին ա­ռա­ջին ան­գամ գրել է պատ­մա­գիր Դրաս­խա­նա­կերտ­ցին, իսկ հե­տա­գա­յում այն կրկ­նել են Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցին և Վար­դան վար­դա­պե­տը, մինչ­դեռ ժա­մա­նա­կա­կից Սե­բեո­սը և Ղևոնդ Ե­րե­ցը, ո­րը գրել է ա­րաբ­նե­րի շր­ջա­նի պատ­մու­թյու­նը մինչև 788 թվա­կա­նը, այդ մա­սին ո­չինչ չեն հի­շա­տա­կել։ Բա­ցի այդ, պե­ղում­նե­րի ժա­մա­նակ Խա­չիկ վրդ. Դա­դյա­նը մինչև հիմ­քե­րի տա­կը քան­դել է Զվարթ­նո­ցի տա­ճա­րի հյու­սիս-արևմտյան մույ­թը՝ Լու­սա­վոր­չի ոս­կոր­նե­րը գտ­նե­լու հա­մար, սա­կայն ոս­կոր­ներ չի գտել, բայց փո­խա­րե­նը ոչն­չաց­րել է տա­ճա­րի չորս մույ­թե­րից մե­կը։ Բայց մի­գու­ցե ի­րո՞ք ա­վե­լի ուշ շր­ջա­նում Լու­սա­վոր­չի մա­սունք­ներն այս­տեղ են փո­խադ­րել և դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված տա­ճա­րի ան­վա­նա­փո­խու­թյու­նը, չէ՞ որ գրե­թե բո­լոր պատ­միչ­ներն էլ ծա­նոթ են ե­ղել Սե­բեո­սի պատ­մու­թյա­նը, բայց ինչ-ինչ պատ­ճա­ռով տա­ճա­րը ոչ թե Զվարթ­նոց, այլ Սբ Գրի­գոր են ան­վա­նել։
Տա­ճա­րի շի­նա­րա­րու­թյու­նը, սա­կայն, այն­քան էլ հարթ չի ըն­թա­ցել։ 650 թ. ա­րաբ­նե­րը նո­րից են ար­շա­վում Հա­յաս­տան և սկ­սում են աս­պա­տա­կել եր­կի­րը։ Թեո­դո­րոս Ռշ­տու­նին, հա­մոզ­վե­լով, որ բյու­զան­դա­կան զոր­քե­րի օգ­նու­թյու­նը զուտ ձևա­կան բնույթ է կրում, և ձգ­տե­լով ա­զա­տել հայ­րե­նի եր­կի­րը ա­րա­բա­կան հրո­սակ­նե­րից, խա­ղա­ղու­թյան դաշ­նա­գիր է կն­քում ա­րաբ­նե­րի հետ՝ Հա­յաս­տա­նի հա­մար հա­մե­մա­տա­բար ըն­դու­նե­լի պայ­ման­նե­րով, ին­չը սա­ռը ցն­ցու­ղի պես շան­թա­հա­րում է բյու­զան­դա­կան ար­քու­նի­քը։ Կոս­տան­դին կայս­րը նախ հոր­դոր­նե­րով, ա­պա սպառ­նա­լիք­նե­րով փոր­ձում է հա­յե­րին հետ պա­հել ա­րաբ­նե­րի հետ մեր­ձե­ցու­մից, սա­կայն Թեո­դո­րոս Ռշ­տու­նին իր կողմ­նա­կից նա­խա­րար­նե­րով (մոտ 40) հա­վա­տա­րիմ է մնում հայ-ա­րա­բա­կան պայ­մա­նագ­րին։ Կայս­րը սպա­րա­պե­տու­թյու­նից հա­նում է Ռշ­տու­նուն (Ռշ­տու­նին քաշ­վում է Աղ­թա­մար կղ­զի, ո­րը նրա կող­մից խիստ ամ­րաց­վել էր)՝ նշա­նա­կե­լով Մու­շեղ Մա­մի­կո­նյա­նին։ Ա­պա փոր­ձում է ռազ­մա­կան ու­ժով ծն­կի բե­րել ընդ­դի­մա­դիր նա­խա­րար­նե­րին և բազ­մա­հա­զա­րա­նոց բա­նա­կի գլուխ ան­ցած՝ շարժ­վում է դե­պի Հա­յաս­տան ու սկ­սում ա­վե­րել նրա արևմտյան գա­վառ­նե­րը։ Ներ­սես Տա­յե­ցին և հայ իշ­խան­նե­րը ըն­դա­ռաջ են գնում Կոս­տան­դի­նին և խնդ­րում են չպատ­ժել ի­րենց ու չա­վե­րել Հա­յաս­տա­նը։ Կայս­րը, հար­կավ, ո­րոշ խոս­տում­ներ ստա­նա­լով կա­թո­ղի­կո­սից և իշ­խան­նե­րից, ո­րոնց մա­սին Սե­բեո­սը ո­չինչ չի գրում, ար­ձա­կում է իր զոր­քի մեծ մա­սը և միայն քսան­հա­զա­րա­նոց բա­նա­կով մտ­նում է Դվին, իջևա­նում կա­թո­ղի­կո­սի տա­նը։ Կայս­րը թեև պա­հում է իր խոս­տու­մը և Դվի­նում կո­տո­րած չի կազ­մա­կեր­պում, բայց զգա­լով ի­րեն դրու­թյան տե­րը՝ փոր­ձում է օգտ­վել ի­րա­վի­ճա­կից և կյան­քի կո­չել հայ­կա­կան ե­կե­ղե­ցին բյու­զան­դա­կան ե­կե­ղե­ցու մեջ ձու­լե­լու ի­րենց վա­ղե­մի ե­րա­զան­քը և մի կի­րա­կի օր պար­զա­պես պա­հան­ջում է, որ հու­նա­կան ծե­սով պա­տա­րագ մա­տուց­վի Դվի­նի Սբ Գրի­գոր կա­թո­ղի­կե ե­կե­ղե­ցում և հա­յոց կա­թո­ղի­կոսն ու բո­լոր ե­պիս­կո­պոս­նե­րը հա­ղոր­դու­թյուն ըն­դու­նեն հո­ռոմ ե­րե­ցի ձեռ­քից՝ դրա­նով ա­պա­ցու­ցե­լով ի­րենց հա­վա­տար­մու­թյու­նը Բյու­զան­դիա­յին։ Պա­տա­րա­գի ժա­մա­նակ միա­սին հա­ղոր­դու­թյուն են ըն­դու­նում Կոս­տան­դին կայս­րը, Մու­շեղ սպա­րա­պե­տը, Ներ­սես հայ­րա­պե­տը և բո­լոր ե­պիս­կո­պոս­նե­րը. մի մա­սը՝ կա­մո­վին, իսկ մյու­սը՝ ա­կա­մա։ Այս­տեղ կարևորն այն է, որ Ներ­սե­սը հու­նա­կան ծե­սով հա­ղոր­դու­թյուն է ըն­դու­նում ոչ թե իր հա­մո­զում­նե­րից ել­նե­լով, այլ հա­մայն հա­յու­թյան մահ­վան եր­կյու­ղի տակ, և դրան մաս­նա­կից են լի­նում նաև բո­լոր ե­պիս­կո­պոս­նե­րը՝ մի բա­ցա­ռու­թյամբ։ Չէ՞ որ ե­թե հույ­նե­րի հետ հա­ղոր­դու­թյուն ըն­դու­նե­լը Ներ­սե­սի բա­րի կամ­քով լի­ներ, նա­խա­րա­րա­կան տնե­րի և գա­վառ­նե­րի ե­պիս­կո­պոս­ներր կա­րող էին չմիա­նալ նրան, ինչ­պես այդ տե­ղի ու­նե­ցավ Եզր կա­թո­ղի­կո­սի օ­րոք։ Պետք է պար­զա­պես տար­բե­րել Ներ­սե­սի կրո­նա­կան հա­յացք­նե­րը քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից։ Ա­յո՛, Ներ­սես Տա­յե­ցին իր քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րով հու­նա­սեր էր, բյու­զան­դա­կան քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյան կողմ­նա­կից։ Նա գե­րա­դա­սում էր դաշ­նա­կից լի­նել Բյու­զան­դիա­յին և ոչ թե ա­րա­բա­կան խա­լի­ֆա­յու­թյա­նը։ Բայց որ նա Հա­յաս­տա­նի ինք­նու­րույ­նու­թյան ջերմ պաշտ­պան էր և չէր ու­զում, որ հա­յե­րը միա­ձուլ­վեն հույ­նե­րին, ա­պա­ցուց­վել է դեռ 648 թ. Դվի­նում գու­մար­ված ժո­ղո­վի ժա­մա­նակ, ո­րին ներ­կա էր նաև երկ­րի կա­ռա­վա­րիչ Թեո­դո­րոս Ռշ­տու­նին։ Այդ ժո­ղո­վի ժա­մա­նակ ժո­ղո­վա­կան­նե­րը, Ներ­սես Տա­յե­ցու գլ­խա­վո­րու­թյամբ, միա­ձայն մեր­ժում են Քաղ­կե­դո­նի հու­նա­կան դա­վա­նանքն ըն­դու­նե­լու հույ­նե­րի ա­ռա­ջար­կը և հա­վա­տո գիր կազ­մում հա­յոց ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի վե­րա­բե­րյալ։ Եվ վեր­ջա­պես կայ­սեր հետ հա­ղորդ­վե­լը Հա­յոց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կող­մից ար­գել­ված չէր։ Այն ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով խիստ ա­ռար­կա­յա­կան էին դարձ­նում հույ­նե­րը՝ փոր­ձե­լով հա­ղորդ­վե­լուց հե­տո ու­ժով պար­տադ­րել ի­րենց սո­վո­րու­թյուն­նե­րը, ծե­սե­րը և դա­վա­նան­քը։ Բայց, ինչ­պես տես­նում ենք, Հա­յոց ե­կե­ղե­ցու ծե­սե­րում և սո­վո­րու­թյուն­նե­րում ո­չինչ չի փոխ­վում։ Իսկ Ներ­սե­սը, շատ լավ գի­տակ­ցե­լով այդ վտան­գը, իր հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ցույց է տա­լիս, որ Հա­յոց ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ջա­տա­գովն է։
Խն­դի­րը, սա­կայն, միայն դա­վա­նա­բա­նա­կան գու­նա­վո­րում չու­ներ. այն ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան էր։ Շու­տով Կոս­տանդ­նու­պոլ­սում խռո­վու­թյուն­ներ են սկս­վում, և կայս­րը ստիպ­ված է լի­նում ան­հա­պաղ հետ վե­րա­դառ­նալ՝ զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հանձ­նե­լով Մո­րիա­նո­սին։ Եվ ա­րաբ­նե­րը, չնե­րե­լով հա­յե­րի բռ­նած դիր­քը, երկ­րից դուրս են քշում բյու­զան­դա­ցի­նե­րին, խզում են հա­յե­րի հետ կն­քած պայ­մա­նա­գի­րը և ա­վե­լի ուշ՝ 654 թ., «պատ­ժե­լու նպա­տա­կով», շուրջ 1775 մար­դու մա­հա­պատ­ժի են են­թար­կում։ Այլևս ելք չտես­նե­լով՝ Ներ­սես Գ Տա­յե­ցին ստիպ­ված է լի­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես թող­նել քա­ղա­քա­կան աս­պա­րե­զը և հե­ռա­նալ Կոս­տանդ­նու­պո­լիս՝ հույս ու­նե­նա­լով ստա­նա­լու կայ­սեր ա­ջակ­ցու­թյունն ու օգ­նու­թյու­նը, սա­կայն հու­սա­խաբ լի­նե­լով՝ վե­րա­դառ­նում է իր ծնն­դա­վայր Իշ­խան գյուղ և այն­տեղ մնում շուրջ վեց տա­րի։
Այս­պի­սով, 654 թ. ա­րաբ­նե­րը վերս­տին գրա­վում են Դվի­նը և 1800 մար­դու պա­տանդ տա­նում։ Թեո­դո­րոս Ռշ­տու­նին, ո­րը ծանր հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով քաշ­վել էր Աղ­թա­մար կղ­զի, փոր­ձում է կր­կին հան­դի­պել ա­րաբ խա­լի­ֆա Մուա­վիա­յին և ինչ-որ ձևով վի­ճա­կը կար­գա­վո­րել, սա­կայն Դա­մաս­կո­սի ճա­նա­պար­հին մա­հա­նում է։
659 թ. Ներ­սե­սը, ով, ի դեպ, չէր հրա­ժար­վել ո՛չ հայ­րա­պե­տա­կան իշ­խա­նու­թյու­նից և ո՛չ էլ ի­րա­վունք­նե­րից, այլ պար­զա­պես ստիպ­ված էր ժա­մա­նա­կա­վո­րա­պես թող­նե­լու միայն քա­ղա­քա­կան աս­պա­րե­զը, քա­նի որ Ռշ­տու­նին և նրա կողմ­նա­կից­նե­րը խիստ զայ­րա­ցած էին նրա բռ­նած դիր­քից, Ռշ­տու­նու մա­հից հե­տո վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան։
Լու­սյա Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 19152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ